Կառավարություն

Ասիական զարգացման բանկը ՀՀ-ին 2 մլն դոլար կտրամադրի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Դրամաշնորհի գումարը կազմում է 2 միլիոն դոլար:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրով նախատեսվող դրամաշնորհի միջոցները նախարարությունը կնպատակաուղղի նոր կորոնավիրուսային վարակի շրջանակներում համապատասխան բժշկական պարագաների և սարքերի ձեռքբերմանը` կորոնավիրուսի դեմ պայքարում բնակչության բուժօգնությունն ու սպասարկումը հավուր պատշաճի կազմակերպելու համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ