Արցախ
18:40 01/04/2020

ՀՀ իշխանությունը 2-րդ փուլում բացահայտ կաջակցի Մասիս Մայիլյանին․ Հմայակ Մկրտչյան

Հմայակ Մկրտչյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Հետաքրքիր խաղ ստացվեց։

Սկզբում ՀՀ իշխանությունը ամեն կերպ ցույց էր տալիս, որ Արցախում իր թեկնածուն Արայիկ Հարությունյանն է։ Նպատակը այն էր, որ թույլ չտա նախկին իշխանության թեկնածուն շատ քվեներ հավաքի և անգամ երկրորդ տեղով անցնի խորհրդարան։

Քանի որ արցախյան ընտրությունների մեջ ամենամեծ ֆինանսական ռեսուրսները դրել էին Վ. Բալասանյանը և Ա. Հարությունյանը, միայն Արայիկին ֆիկտիվ (կարծում եմ Արայիկն էլ չգիտեր, որ ՀՀ իշխանության իրական թեկնածուն Մ. Մայիլյանն է) աջակցելով ու նրա ֆինանսական ռեսուրսները օգտագործելով էր հնարավոր կոտրել Վիտոյի (Քոչարյանի, նախկինների ևն) ֆինանսական առավելությունը մյուսների նկատմամբ։ Հակառակ դեպքում եթե անգամ Վիտոն չհաղթեր էլ, երկրորդ փուլ կանցներ ու խորհրդարանում երկորդը կլիներ իր մանդատներով։

Հիմա երբ՝ ինչպես ասում են, սեպը սեպով հանեցին, ու դաշտում մնացին Արայիկն ու Մասիսը (Սամվել բաբայանը), ՀՀ իշխանությունը կանցնի իր երկրորդ պարտիային ու բացահայտ կաջակցի Մասիս Մայիլյանին։ Այդ աջակցությունը արդեն նկատելի է, ժամեր առաջ զլմ -ներով տարածում էին տեսանյութեր որում Արայիկը՝ մեկում ասում է Ղարաբաղից զորք չի եկել 2008 թ. մարտի մեկին (երբ նա Արցախի վարչապետն էր), մյուսում ասում է հակառակը։

Իրականում երկրորդ փուլում Արայիկի հաղթելու շանսերը շատ քիչ են, նա կորցրել է հսկայական (ըստ որոշ տեղեկությունների մոտ 10մլն դոլլար) ֆինանսական ռեսուրսներ և նոր քարոզարշավը նախկինի պես շքեղ հաստատ չի լինելու։ Այստեղ արդեն աշխատելու է ոչ թե փողը այլ համբավը, իսկ Արցախում Սամվել Բաբայանը միանշանակ ավելի մեծ համբավ ունի քան Արայիկ Հարությունյանը»։

#Հետաքրքիր խաղ ստացվեց։ Սկզբում ՀՀ իշխանությունը ամեն կերպ ցույց էր տալիս, որ Արցախում իր թեկնածուն Արայիկ…

Geplaatst door Հմայակ Մկրտչյան op Woensdag 1 april 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ