Սպորտ

ՀՀ կանանց հավաքականը շախմատի առաջնության վերջին տորում պարտություն կրեց

ՀՀ կանանց հավաքականը շախմատի աշխարհի առաջնության վերջին տուրում  1։3 հաշվով պարտվեց Ղազախստանի շախմատիստուհիներին: Մեր հավաքականի միակ հաղթանակը տարավ Լիլիթ Մկրտչյանը, ով առավելության հասավ Բիբիսարա Ասսաուբաևայի նկատմամբ: Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը զիջեցին համապատասխանաբար Ժանսայա Աբդումալիկին, Գյուլիսխան Նախբաևային և Գուլմիրա Դաուլետովային:

Այսպիսով՝ Հայաստանի հավաքականը 9 տուրերի արդյունքում վաստակեց 4 միավոր՝ տանելով 1 հաղթանակ, կրելով 6 պարտություն և 2 հանդիպում ավարտելով ոչ-ոքի: 10 թիմերի մրցապայքարում մեր հավաքականը գրավեց 8-րդ հորիզոնականը: Աշխարհի չեմպիոն հռչակվեց Չինաստանի հավաքականը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ