Քաղաքականություն

ՀՀ կառավարության համար բարեփոխումները արդարադատության ոլորտում վճռական նշանակություն ունեն․ Ավինյան

Դատական իշխանության հանդեպ հանրային վստահության բարձրացումը Հայաստանի կառավարության կարևոր նպատակն է, և այն ձեռք կբերվի։ Այս մասին հայ-վրացական 3-րդ իրավաբանական համաժողովում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Վրաստանի դատական համակարգերը բախվում են նման խնդիրների, և երկու պետություններն էլ կարող են հաղթահարել այդ խնդիրները համագործակցության միջոցով։

«Ես մեծ նշանակություն եմ տալիս Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը բոլոր ոլորտներում։ Հայաստանի կառավարության համար բարեփոխումները արդարադատության ոլորտում վճռական նշանակություն ունեն, հատկապես վերափոխումների արդյունքների ամրագրման տեսակետից։ Այս համատեքստում կենսականորեն կարևոր է Հայաստանում անկախ, կոռուպցիայից ազատ և հաշվետու դատական համակարգի առկայությունը»,-նշեց Ավինյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ