fbpx
Կառավարություն

ՀՀ կառավարությունը աջակցության տեսքով 90 մլրդ դրամ է հատկացրել

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ կառավարությունը աջակցության տեսքով 90 մլրդ դրամ է հատկացրել՝ օգնության փաթեթների շրջանակներում։

Փոխվարչապետի խոսքով՝  21 մլրդ դրամ ուղղվել է սոցիալական ոլորտին, ընդհանուր առմամբ՝ աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 1 մլն մարդու և 50 000 տնտեսական սուբյեկտների։

«Տնտեսական աճի ցուցանիշների իմ կանխատեսումը տատանվում է 1,5%-ի շրջանում, վատագույն դեպքում ես սպասում եմ 2%։ Միջազգային գործընկերների հետ մեր ամբողջ համագործակցությունը կողմնորոշված է դեպի անվտանգության բարձիկների ձևավորումը։ Այսօր ԱՄՀ-ից մեզ արդեն հասանելի է 280 մլն դոլար, եւս 25 մլն դոլար հասանելի կլինի սեպտեմբերին: Ընդամենը մինչև 2022թ․ հասանելի կլինի 420 մլն դոլար»,- նշել է փոխվարչապետը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ