fbpx
Առողջապահություն

Հունիսի վերջ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը չի հասնի 500 000-ի

Այսօր ԱԺ նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը , պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, պատասխանել է, որ մինչև հունիսի վերջ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը չի հասնի 500 000-ի:

«Ես ասել եմ, որ մինչև հունիսի վերջ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կարող է հասնել 500 000-ի: Բարեբախտաբար, մինչև հունիսի վերջ նման թիվ չի լինի, նույնիսկ եթե շարունակենք աճ գրանցել»,-նշել է  նախարարը:

Բացի այդ նախարարը կոչ է արել ռիսկի խմբի մարդկանց հնարավորինս քիչ շփվել այլ մարդկանց հետ:

«Ես կոչ եմ անում նրանց ընտանիքներին հետևել տարեց մարդկանց անվտանգությանը»,- ասել է Թորոսյանը:

Նախարարը նշել է, որ պետք է լրացուցիչ ջանքեր գործադրվեն տարեցներին կորոնավիրուսից պաշտպանելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ