fbpx
Արցախ

Վերջին մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 351 մարդ

Ռուս խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Կոնաշենկովը հերթական ճեխազրույցի ժամանակ հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի կոնտինգենտի կողմից իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։

«Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։ Վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 351 մարդ, որոնք ավելի վաղ լքել էին Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց տները մարտական գործողությունների պատճառով։

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ապահովվել է ավելի քան 42 հազար 700 փախստականի անվտանգ վերադարձը: Ռուս խաղաղապահները շարունակում են տեղեկություններ հավաքել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորածների մասին: Ռուս խաղաղապահ ուժերի սպաների կողմից մշակվել է 528 հեռախոսազանգ, որոնք ստացվել են թեժ գծի միջոցով»,- ասել է գեներալ Կոնաշենկովը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ