fbpx
Իրավական

ՀՀ ՄԻՊ-ը նոր ապացույցներ է ձեռք բերել, որ Ադրբեջանը տիրանում է հայ գերիների օգտահաշիվներին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է․

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ձեռք է բերել օբյեկտիվ բնույթի նոր ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը:

Ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից՝ հաճախ յուրաքանչյուր անգամ մուտք գործելով տարբեր սարքերով՝ համակարգիչ, բջջային հեռախոս, Ipad: Դա անում են տարբեր օրերի ու ժամերի։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ հայկական էջերից շարունակվում է տարածվել ատելություն, Հայաստանում և Արցախում հասարակական ու քաղաքական ներքին թշնամանք հրահրող, հասարակությունում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնող նյութեր:

Ուստի, պետք է ցուցաբերել բացառիկ զգուշություն սոցիալական ցանցերով տարածվող նյութերից օգտվելիս կամ դրանք տարածելիս՝ ստուգելով տարածվող նյութի իսկությունն անգամ այն պարագայում, երբ անձամբ ճանաչում ենք էջի օգտատիրոջը:

Հրապարակում ենք ևս մի քանի ապացույց: Այս և մյուս բոլոր նյութերը փաստագրված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կողմից՝ միջազգային մարմիններին ըստ իրավասության ուղարկելու նպատակով»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=745240269408514&id=100017676420633&__cft__%5B0%5D=AZXesDkJUwoiLngtjHbULeqY406YT2mwItmXqe9qS573FtAy24gdGaFYvRoTKVSUH0ymq5d2XmboCvqs86dilpOuj01uPKMgBKk0plp283j70msOZgDEdb_eGFr5E84_O5k&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ