fbpx
Քաղաքականություն

ՀՀ-ն դանդաղ, սակայն հետևողականորեն վերադարձնում է արժանապատվությունը. Լևոն Շիրինյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայրենակի’ց.

ինչպես տեսնում ես՝ ՀՀ-ն դանդաղ, սակայն հետևողականորեն վերադարձնում է արժանապատվությունը` համընթաց ամրապնդելով իր ինքնիշխանությունն ու անկախությունը: Այդ մասին է վկայում ԵԱՏՄ աշխատանքների ողջ ընթացքն ու մասնակից պետությունների ղեկավարների ներկայությունը:

ՀՀ-ն վերածվում է բազմաֆունկցիոնալ քաղաքական գործընթացի կարևորագույն կենտրոնի:
Ժամանակին (2016 թ. Երևան), նույնական հիպոթեզ էի դրել ակադեմիական իմ հետազոտության` «Արդիականացման տեսության և պրակտիկայի հիմնախնդիրներ/պրոյեկցիա դեպի Հայաստան», հիմքում:
Ինչը մի քանի տարի առաջ հիպոթեզ էր, այսօր ձեռք բերվող հաջողություն: Հեղափոխությունը նվաճում է լրջագույն բնագիծ: Հաջողություններն ավելի ակնառու կդառնան, երբ կմեկուսացվեն ու պատասխանատվության կենթարկվեն Գողապետության պարագլուխներն ու հիմնական շահառուները»:

https://www.facebook.com/levon.shirinyan.5/posts/925368194485663

ե

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ