fbpx
Կառավարություն

ՀՀ-ն պատմականորեն աղքատության ամենացածր մակարդակը ունի․ Նիկոլ Փաշինյան

2019 թվականը հետհեղափոխական կառավարության առաջին լիարժեք տարին էր. դա շատ կարևոր է և պետք է ցույց տար կառավարության գործունակության աստիճանը: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով կառավարության, նախարարությունների հաշվետվողականությունը:

«2019 թվականին ՀՀ-ում գրանցվել է 2008 թվականից ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6 տոկոս, որը ԵԱՏՄ, հարևան երկրների, եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ ամենաբարձրն է»,-նշեց նա:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ասաց, որ սա առաջին տարին է, որ մշակվող արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում գյուղատնտեսությունից ավելին է: Վարչապետը տեղեկացրեց, որ տնտեսության մեջ ամենաբարձր աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ոլորտը, ապրանքների և ծառայությունների արտահանումը 10.3 տոկոսով աճել է:

«Ես արտադրողների հետ եմ խոսել, մրգային գինիների հետ կապված հետաքրքիր պրոցեսներ են գնում, մենք պետք է աջակցենք նրանց, քանի որ նոր գլոբալ հայկական բրենդ ստեղծելու հավանականություն կա: Աշխարհում նռան գինին սկսում է ավելի դուր գալ մարդկանց և այս համատեքստում արժե մտածել մեր ինտելեկտուալ սեփականությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցելու մասին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ասաց նաև, որն 15 տոկոս զբոսաշրջության աճ ունենք, ներդրումները հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել են 2.1 միլիարդ դոլար, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 465 միլիոն դոլարով կամ 27.6 տոկոսով:

«Նախկինում արված քաղաքական հայտարարության շրջանակներում, բյուջեի եկամուտները աճել է 43.6 տոկոսով, 1 միլիարդ 60 միլիոն դոլարով: Մենք 42 միլիարդ դրամ վերադարձրել ենք բիզնես, և բիզնեսից ազդակներ են գալիս, թե որտեղ եք ուզում գցեք, մեր հույսն այն է եղել, որ բիզնեսը գործընկերային քայլը գնահատելով՝ այդ գումարները կներդնի տնտեսության մեջ»,-հավելեց նա:

Վարչապետը հայտարարեց, որ ՀՀ-ն պատմականորեն աղքատության ամենացածր մակարդակը ունի, և մարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը 5.8 տոկոսով աճել է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ