fbpx
Քաղաքականություն

ԱՄՆ-ի՝ ժողովրդավարության թեմայով համաժողովին ՀՀ-ն պետք է մասնակցի վարչապետի մակարդակով․ Արամ Սարգսյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 8-ից 9-ը ԱՄՆ-ում ժողովրդավարության թեմայով համաժողովներ են կայանալու, որոնցից առաջինն ընդունելու է անձամբ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը։

Այդ համաժողովին մեր տարածաշրջանից հրավիրված է միայն Հայաստանն ու Վրաստանը, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան չեն հրավիրվել։

Այս թեմային Facebook-ի իր էջում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

«Սա բացառիկ հնարավորություն է Հայաստանի ու Արցախի համար խիստ վտանգավոր 3+3 ձևաչափը անհեռանկար ու աննպատակահարմար համարելով՝ մերժելու առումով։

Մեր տեղը, իմ կարծիքով, ժողովրդավար երկրների ընտանիքում է, և Հայաստանը պետք է համաժողովին մասնակցի ամենաբարձր` վարչապետի մակարդակով։

Սա լավ հնարավորություն է նաև առաջադեմ հանրությանը Արցախի հիմնահարցը ժողովրդավարության, մարդու իրավունքների, ինքնորոշման և «Անջատում հանուն փրկության» լույսի ներքո ներկայացնելու համար։

Այլ ձևաչափով մասնակցությունը ոչ միայն դիվանագիտական ու քաղաքական լուրջ բացթողում կլինի, այլև չի գնահատվի ոչ հրավիրողների, ոչ չհրավիրվածների կողմից», – գրել է Սարգսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ