fbpx
Քաղաքականություն

Հայաստանը ողջունում է Երևանում դեսպանություն բացելու Հոլանդիայի խորհրդարանի դիրքորոշումը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Երևանում դեսպանություն հիմնելու Հոլանդիայի խորհրդարանի դիրքորոշումը:

«Այս քայլն աջակցություն է Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին: Դեսպանությունը կամրապնդի Հայաստանի և Հոլանդիայի բազմամյա համագործակցությունը»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Հիշեցնենք, որ Հոլանդիայի խորհրդարանի կոալիցիոն չորս կուսակցություններն առաջարկել են երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ