fbpx
Զինված Ուժեր

ՀՀ ՊՆ անվասայլակով բասկետբոլի թիմը Թբիլիսիում հավաք-մրցույթի է մասնակցել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հուլիսի 26-ից 28-ը ՀՀ պաշտպանության նախարարության անվասայլակով բասկետբոլի թիմը (ԲԿՄԱ) մասնակցել է Թբիլիսիում կազմակերպված հավաք-մրցույթին: ՀՀ ՊՆ թիմը ընկերական հանդիպում է անցկացրել Վրաստանի պաշտպանության նախարարության անվասայլակով բասկետբոլի թիմի հետ: Հանդիպումն ավարտվել է հայ մարզիկների հաղթանակով՝ 35:20 հաշվով:

Հավաք-մրցույթի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության թիմն անցկացրել է նաև այլ ընկերական հանդիպումներ, որոնք նույնպես ավարտվել են հաղթանակներով:

ԲԿՄԱ-ի անվասայլակով բասկետբոլի թիմը կազմավորվել է զինհաշմանդամներից՝ 2019թ. հունվարին՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նախաձեռնությամբ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ