Հոկտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի ստանդարտացման և չափագիտական ծառայությունների համակարգող կոմիտեի հերթական` 17-րդ նիստը, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պետությունների պատվիրակությունները:
Նիստի ընթացքում քննարկվել են չափագիտության ոլորտում փոխգործակցության և հետագա համագործակցության զարգացման հարցեր, հստակեցվել է համակարգող կոմիտեի առաջիկա նիստի աշխատանքային պլանը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։