fbpx
Քաղաքականություն

ՀՀ-Սիրիա ավիահաղորդակցությունը կարող է վերակագնվել 2020-ին․ Ռևազյան

Նախատեսվում է Հայաստանի և Սիրիայի միջև ավիահաղորդակցության մասին համաձայնագիրը ստորագրել 2020 թվականի ընթացքում: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Ազգային ժողովի նիստում ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հարցին:

Պատգամավորի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու Սիրիայի հետ նման համաձայնագիր չկա, որտեղ խոշոր հայկական համայնք է բնակվում:

«Մենք պատրաստ ենք համաձայնագիր ստորագրել: Մենք դա քննարկել ենք Արտաքին գործերի նախարարության հետ: Նախատեսվում է համաձայնագիրը ստորագրել 2020 թվականի ընթացքում»,-ասաց Ռևազյանը:

Նա նաև նշեց, որ Հայաստանի իշխանությունները ավիացիայի ոլորտում սիրիական կողմի հետ պայմանավորվածություններից հրաժարվելու ոչ մի պատճառ չունեն:

Նշենք, որ մի քանի տարի առաջ՝ մինչև հակամարտության սրվելը, սիրիական պետական ավիաընկերությունը Հայաստան չվերթներ էր կատարում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ