fbpx
Տնտեսություն

IDEX-2021 ռազմարդյունաբերության ցուցահանդեսում ՀՀ տաղավարը դատարկ է․ Հայկ Սահակյան

Հայկ Սահակյանը Facebook-ի իր էջում գրում է․

«Սա Աբու-Դաբիում այսօր բացված IDEX-2021 ռազմարդյունաբերության ցուցահանդեսում ՀՀ դատարկ տաղավարն է։

Համաձայն ասեկոսեների՝ այս ամոթալի ֆեյլի հետևում պրիմիտիվ, նեղ անձնական շահեր և բախումներ են․ Իմ քայլում ռազմարդյունաբերության ոլորտի վրա աչք դրած կամ ՊՆ նախարարի ամբիցիաներ ունեցող մեկը, կարողացել է ձախողել մեր էքսպոնատների՝ ժամանակին տեղ հասնելը, որ Նիկոլի աչքում քցի կազմակերպիչներին ու ոլորտը իրենով անի։

Չգիտեմ ինչքանով ա արդարացված նման մոտեցումը, բայց Հայաստանի տաղավարն ա դատարկ, ոչ թե ինչ որ նախարարի։ Նման մտածողությունը տեղ չպիտի ունենա մեր իրականության մեջ, բայց ցավոք այն դեռ ծաղկում է Նիկոլի օրոք։

Ռազմարդյունաբերությունը մեզ համար ոչ միայն ցավոտ տեղ է՝ հետպատերազմյան իրողություներից հետո, այլ նաև ազգային անվտանգության, էգզիստենցիալ խնդիր է ու դրա հետ նման խաղերն անընդունելի են։

Մեղավորները պե՛տք է պատժվեն՝ խստագույնս»։

https://www.facebook.com/hayk.sahakyan.73/posts/10158967758109431?__cft__%5B0%5D=AZV5_dCRDfArN1ZeovGCfDDA3wOvshX8aB25vcNxrbshhxMGabYUnwu6GSOpvHAdTo92ClMeMSp5VA4RVUEp0VUQPh_frwd3MuvuCmq97EmzlE4wIl8yRt9Rq_yHitMLYrM&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ