fbpx
Քաղաքականություն

ՀՀ-ի և Թուրքիայի միջև կա երկխոսություն սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ․ Միրզոյան

Ararat Mirzoyan

Հայաստանի և Թուրքիայի միջև կա երկխոսություն սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ։

Այս մասին այսօր Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ուզում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն անկեղծորեն ներգրավված լինելու այս գործընթացում և այն տրամաբանական ու հնարավորինս արագ դրական վերջաբանի հասցնելու։ Ուզում եմ տեղեկացնել, որ որոշ առաջընթաց կա: Մեր ընկալմամբ՝ մի փոքր դանդաղ է գործընթացը, բայց, այնուամենայնիվ, դրական է շատ, որ մենք ունենք գետնի վրա դրական արձանագրումներ»,- նշել է նա:

Միրզոյանը հիշեցրել է, որ վերջերս Թուրքիան և Հայաստանը վերացնել են օդային բեռնափոխադրումների արգելքը, որը, ըստ նրա, հերթական դրական քայլն է. «Մենք հույս ունենք, որ այս գործընթացն ավելի արագ և ավելի շոշափելի ձեռքբերումներով կշարունակվի: Համենայն դեպս ՀՀ կողմից ուզում եմ նաև այս հարցի առնչությամբ վերահաստատել մեր դիրքորոշումը խաղաղ, համագործակցային և կայուն մեծ տարածաշրջան ունենալու հարցում»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ