fbpx
Խորհրդարան

ՀՀ-Թուրքիա հարաբերությունների բացակայությունը մարտահրավեր է Հայաստանի համար․ ԱԳ նախարար

Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների բացակայությունն այսօր լայն իմաստով մարտահրավեր է Հայաստանի համար: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի դիտարկմանը, թե միջազգային իրավունքը պարտավորեցնում է, որ Թուրքիան չխոչընդոտի Հայաստանի մուտքը դեպի ծո:

Նախարարի խոսքով՝ սա չափազանց սուր հարց է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում:

«ՄԱԿ-ի շրջանակներում գոյություն ունի հատուկ խումբ դեպի ծով ելք չունեցող երկրների, և մենք այդ շրջանակներում ևս աշխատում ենք: Կոնկրետ Ձեր բարձրացրած հարցը վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, և այդ հարաբերությունների բացակայությունն այսօր ավելի լայն իմաստով մարտահրավեր է Հայաստանի համար, Հայաստանի անվտանգության համար»,-ասաց նա։

Մնացականյանը շեշտեց, որ այս հարցը դիտարկվում է որպես ազգային անվտանգության ամենասուր մարտահրավերներից մեկը:

«Մեզ անհրաժեշտ է ավելի մանրամասն հաշվարկ, թե ինչպես ենք մենք այս գործընթացը շարունակում իրավական դաշտում»,-ասաց նախարարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ