fbpx
Տնտեսություն

ՀՀ թղթադրամների նոր շարքը հաղթող է ճանաչվել High Security Printing միջազգային մրցույթում

Մրցանակաբաշխությունը կազմել է Reconnaissance International ընկերության կողմից 2020 թ․մարտի 9-11-ը Լիսաբոնում (Պորտուգալիա) անցկացված High Security Printing EMEA ամենամյա կոնֆերանսի մի մասը:

Մրցանակաբաշխությունն իրականացվել է երեք անվանակարգերում՝ «Լավագույն նոր շարք», «Լավագույն նոր թղթադրամ» և «Լավագույն նոր հավաքորդական հուշադրամ»: Նշվել է նաև, որ 1000, 2000, 5000, 10000, 20000 և 50000 դրամ անվանական արժեքով թղթադրամների շարքը արտադրված է կոմպոզիտային հումքի վրա, որը համատեղում է պոլիմերի ամրությունը թղթի տպագրելիության հետ` դիմացկուն և հուսալի թղթադրամներ ստանալու համար:

Հայաստանը աշխարհում առաջին երկիրն է, որն ունի թղթադրամների ամբողջական շարք՝ տպագրված Louisenthal-ի Hybrid ADDvance թուղթ/պոլիմեր հումքի վրա:

Ժյուրիի հատուկ գնահատանքի է արժանացել թղթադրամների դիզայնը, որն արտացոլում է պատմական, մշակութային և կրոնական թեմաներ։ «Լավագույն նոր թղթադրամ» անվանակարգում մրցանակը տրվել է Անգլիայի Բանկին՝ իր նոր, աչքի ընկնող 20 ֆունտ ստեռլինգ անվանական արժեքով թղթադրամի համար։ Թղթադրամը տպագրված է De La Rue-ի Safeguard պոլիմերային հումքի վրա և ներկայացնում է անգլիացի հայտնի նկարիչ JMW Turner–ին: «Լավագույն նոր հավաքորդական թղթադրամ» անվանակարգում մրցանակակիր է դարձել Լեհաստանի ազգային բանկը՝ Լեհաստանի պաշտպանված տպագրական գործի հիմնադրման 100-ամյակին նվիրված հավաքորդական թղթադրամի համար: Թղթադրամն աչքի է ընկնում արտասովոր անվանական արժեքով՝ 19 զլոտի, ինչպես նաև ավանդական դիզայնի ու ժամանակակից պաշտպանական հատկանիշների համակցությամբ:

Այս մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ