Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։