fbpx
Առողջապահություն

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 52 նոր դեպք

Օգոստոսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39102 դեպք, որոնցից 29861-ն` առողջացած, 762-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 52 նոր դեպք և 111 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 75 (կին), 72 (կին), 58 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 90 (տղամարդ) և 57 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8251 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 167095 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ