fbpx
Հասարակություն

ՀՀ-ում եղանակը առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝

Մարտի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին շրջանների զգալի մասում, 15-ի գիշերն առանձին շրջաններում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը կբարձրանա 2-4, 13-14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 10-ի ցերեկը, 11-13-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին, 15-ի գիշերը սպասվում է անձրև։

Երևան քաղաքի մարտի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝                  17.80C (1981 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝                     -16.50C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝                   4.60C
ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Հողի արդյունավետ խոնավության պաշարների գնահատականն աշնանացանի վեգետացիայի վերսկսման պահին.Ըստ ագրոօդերևութաբանական մասնագիտացված հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքի՝ 2020 թ․ մարտ 10-ի դրությամբ հողի արդյունավետ խոնավության պաշարներն աշնանացանի վեգետացիայի վերսկսման պահին կազմել են Լոռու մարզում 0-20 սմ շերտում 17-30 մմ, 0-50 սմ շերտում՝ 41-76 մմ, Շիրակի մարզում համապատասխանաբար` 30-33 մմ, 73-80 մմ, Սյունիքի մարզում` 25 մմ, 58 մմ։

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը : 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ