fbpx
Առողջապահություն

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով հաստատված վարակման 81 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 81 նոր դեպք և 75 առողջացածներ։

Գրանցվել է 1 նոր մահվան դեպք։ Դրա վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտը եղել է 71 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Այսպիսով, ապրիլի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1677 դեպք, որոնցից 803-ն` առողջացած, 28-ը` մահվան ելքով:

Նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 846 պացիենտ:

Նախարարությունից հայտնում են նաև, որ, ընդհանուր առմամբ, կատարվել է 17342 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ