Առողջապահություն
14:00 07/02/2020

ՀՀ-ում հոսպիտալացված 12 քաղաքացու մոտ նոր կորոնավիրուսի արդյունքները բացասական են եղել

Մամուլում լուրեր են տարածվում, որ Չինաստանից եկած 10-ից ավելի քաղաքացիներ բարձր ջերմությամբ հոսպիտալացվել են։

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն այս կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, որ հետազոտություններն ավարտվել են, և օդանավակայանից հոսպիտալացված 12 քաղաքացու մոտ նոր կորոնավիրուսի արդյունքները եղել են բացասական, այդ թվում՝ «ջերմող քաղաքացիների»։

«Ընդհանուր առմամբ կատարվել է 20 հետազոտություն՝ բոլորը բացասական արդյունքներով»,- գրել է Նիկողոսյանը։

‼️Մամուլում լուրեր են տարածվում, որ Չինաստանից եկած 10-ից ավելի քաղաքացիներ հոսպիտալացվել են՝ բարձր…

Geplaatst door Alina Nikoghosyan op Donderdag 6 februari 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ