Հասարակություն

ՀՀ-ում մեկ ավտոճանապարհ փակ է, մեկը՝ դժվարանցանելի

Մայիսի 21-ի ժամը 08:30-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Նշվում է, որ Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհը դեռ անորոշ ժամանակ փակ կլինի, իսկ Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ