fbpx
Մարզեր

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանն այցելել է Լոռու մարզ

Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հուլիսի 25-ին այցելել է Լոռու մարզ, որտեղ տեղի է ունեցել հանդիպում մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ։ Այս մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Մարզպետը ներկայացրել է մարզի տնտեսական ներուժը, պատմել մարզի հետագա զարգացման առաջնահերթ ոլորտների մասին։

Կողմերը նշել են ռուս-հայկական միջտարածաշրջանային համագործակցության ակտիվացման կարևորությունը, որը հավելյալ խթան կհաղորդի Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական կապերին։

Դեսպանը և մարզպետն այցելել են Վանաձոր քաղաքի Գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոն և Տոխնոլոգիական կենտրոն, ինչպես նաև «Սարտոն» կարի ֆաբրիկա։

Լոռու մարզ այցի շրջանակում տեղի է ունեցել Կոպիրկինի հանդիպումը մարզում ապրող հայրենակիցների հետ։

Միջոցառմանը ներկա «Ռոսիա» և «Ռուսաստանի բարեկամներ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ռուսաց լեզվի ուսուցիչները, Հայրենական մեծ պատերազմի վետերանները, կազակության ներկայացուցիչները պատմել են իրենց գործունեության մասին, դիվանագիտական առաքելության ղեկավարի հետ քննարկել առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։

https://www.facebook.com/embassyru.am/posts/2610108632366491?__xts__[0]=68.ARBrl1V5Il0io6q5zPOv3NaLa7O1Z4NlceO3i0xBaz64HBUzY8ABKL-mIsiuDVlaYi2OEm2wh4t9Jazxp_Vf8TQ9w4ssj0SCoM_U3aLXNdZalCA6M3SxfpJy5UpJlSwwd7q4QV0sHe09CCeU_r-bZt3Fa8CaGnOpyyNEYtR-GeGr30aT5JMwz8ZCe1fzSWYg9_wgdUUkCwKmLSxjIInauOp7aa8rCpfTUo8WkIXEWQUY-0rBu1DgLdvNApaTN_tMqUrG0hv0LB-CG2v9rWGzd6JF_lq-lpQsLz-Aaq3_nQ6LjqP12vLOpPqesAs9eALvxTQxzd4ULRhMUq_F5t-aHsJobQ&__tn__=-R

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ