Քաղաքականություն
13:00 09/05/2020

ՀՀ-ում վերջին միջադեպերի գլխավոր շահառուներից մեկը օտար պետություն է․ Դավիթ Ֆիդանյան

Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացները սկսած Գավառի դեպքերից վերջացրած ԱԺ-ի այսօրվա խայտառակ միջադեպով՝ կարելի է անվանել հանրության աչքերում պետական կառույցների ապալեգիտիմացման գործընթաց:

Հանրության գոնե որոշ հատված ընկալումներում 2018-ից հետո օբյեկտիվորեն կար վերականգնված հավատ պետական կառույցների հանդեպ: Այժմ սիստեմատիկ կերպով տեղի է ունենում հակառակը:

Բնականաբար այս գործընթացում կան շահառուներ: Սակայն պետք է հասկանալ, որ այս գործընթացի գլխավոր շահառուներից մեկը օտար պետություն է: Դա այն պետությունն է, որը քարոզչական, տեղեկատվական և քաղաքական և այլ ասպեկտներում հատկապես վերջին շրջանում ուղղակիորեն գրոհի է ենթարկում Հայաստանի պետականությանը: Դա այն պետությունն է, որի արտգործնախարարը բառացիորեն շանտաժի լեզվով էր խոսում մեր հետ գազի գնի հարցում և բացեիբաց հայտնում էր Լավրովյան պլանի մասին: Դա այն պետությունն է, որը չի հանդուրժելու Հայաստանում արմատական բարեփոխումներ և համակարգային պայքար կոռուպցիայի դեմ, Հայաստանը իր համար սեփական կոռուպցիոն համակարգի ֆիլիալներից է: Եվ վերջապես դա այն պետությունն է, որին պետք է կիսատ-պռատ, ոչ ուժեղ և իներցիայով գոյատևող Հայաստան, որին ինքը ինչպես ցանկանա կարող է օգտագործել:

Վերոգրյալից ելնելով ՀՀ իշխանությունները որպես երկրում տեղի ունեցող իրադարձությունների առաջին քաղաքական պատասխանատուն՝ պարտավոր են իրենց քայլերով այնպես անել, որ որևէ պարարտ հող չստեղծվի երկրի իմունիտետը թուլացնելու համար, ինչպես նաև վերջապես սկսել հատկապես ուժայիններում և դատական համակարգում արմատական ռեֆորմների իրականացումը: Միայն իրականացվող ռեֆորմներով է հնարավոր լինելու ամրացնել երկրի դիմադրողականությունը»:

Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացները սկսած Գավառի դեպքերից վերջացրած ԱԺ-ի այսօրվա խայտառակ միջադեպով՝…

Geplaatst door David Fidanyan op Vrijdag 8 mei 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ