Հայաստանում Նոր տարվա տոնակատարումը ամենազվարթ և չքնաղ տոնն է։ Հայերս այն համարում ենք որպես երազանքների իրականացման մեծագույն հավատի աղբյուր։ Տոնակատարման օրերին հայկական ընտանիքներում ավանդական կերակրատեսակներով հարուստ սեղաններ են լինում, քաղաքը պատվում է գունագեղ լույսերով և զարդերով, մարդիկ միմյանց ի սրտե մաղթում են շնորհավորանքներ և նվիրում հրաշալի նվերներ:
Կառավարությունն այս տարի որոշեց տոնակատարությունների ավանդական ձևերին ավելացնել նաև մայրաքաղաքի հրապարակում մեծ համերգը, որի հյուրն ու կատարողն է աշխարհահռչակ երաժիշտ Գորան Բրեգովիչը։
Ինչպես սպասվում էր, վարչապետը և կառավարության այլ անդամներ ևս ներկա են տոնակատարությանը, որի ընթացքում ելույթ է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով 2019 թվականի հաջողություններն ու բացթողումները, ինչպես նաև ամանորյա մաղթանքները։