fbpx
Քաղաքականություն

ՀՀ ոստիկանապետը հանդիպել է Նիդերլանդների Ազգային ոստիկանության ղեկավարության հետ

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մայիսի 16-ին հանդիպել է Նիդերլանդների Ազգային ոստիկանության ղեկավարության հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

ՀՀ ոստիկանության պատվիրակությանը ներկայացվել են Նիդերլանդների Ազգային ոստիկանության գործունեությունը, գործառույթները, քննարկվել են նաև ՀՀ ոստիկանության և Նիդերլանդների Ազգային ոստիկանության միջև փոխգործակցության հնարավորությունները։

Վալերիյ Օսիպյանն իր հերթին ներկայացրել է ՀՀ ոստիկանության գործառույթները և համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքներ տանել համագործակցության մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ