fbpx
Սպորտ

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի կանանց ընտրանիների հանդիպումները չեղարկվել են

ՀՖՖ-ն հայտնել է, որ Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի կանանց ընտրանիների հանդիպումները չեղարկվել են:

«Փետրվարի 17-ին և 20-ին կանանց Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական խաղեր պետք է անցկացներ Վրաստանի ընտրանու հետ։

Կանանց Վրաստանի ազգային հավաքականում կորոնավիրուսի հաստատված դրական դեպքերի պատճառով թիմը չի ժամանի Հայաստան, և ընկերական խաղերը չեղարկվել են։

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նախապես հրապարակված ծրագրով կշարունակի մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ