fbpx
Իրավական

ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաք կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 14-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովին և գործընկերոջ հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ։

Հանդիպման ընթացքում Հայաստանի արդարադատության նախարարը ռուս գործընկերոջը հրավիրել է Հայաստան, իսկ ՌԴ արդարադատության նախարարը Ռուստամ Բադասյանին հրավիրել է մասնակցելու Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումին: Հրավերները երկուստեք ընդունվել են։

Երկու երկրների նախարարները շփումներն ինտենսիվացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել: Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարության պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ