fbpx
Քաղաքականություն
18:50 13/08/2019

ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարները քննարկել են համագործակցության ուղիներ

Երևանում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ու նրա ռուս պաշտոնակցի՝ Նիկոլայ Պատրուշևի հանդիպումը:

Ռուսարմինֆոյի հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որ վերաբերում է երկու երկրների համագործակցությանը՝ Անվտանգության խորհուրդների, իրավապահ մարմինների, ռազմական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների գծով:

Տարածած հաղորդագության մեջ նշվում է. «Պատրուշևն ընդգծել է միջազգային տեղեկատվական անվտանգության հարցերում հայ-ռուսական սերտ համագործակցության կարևորությունը: Նա կարևորել է այս հարցում թե´ երկկողմ, թե´ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը»:

Արմեն Գրիգորյանն ու Նիկոլայ Պատրուշևը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարության շրջանակներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ