ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել ՄԻԵԴ. Սվիտալսկի

Հրապարակող՝

A40005CD-90FB-464F-9A77-C9BCEBBD90AF_cx0_cy9_cw0_w1023_r1_s

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՀՀ արդարադատության ոլորտին` նշելով, որ այն այժմ ավելի լավ վիճակում է, քան իշխանափոխությունից առաջ:

«Դատաիրավական ոլորտի բարեփոխումների համար ամենակարևորն այն է, որ հասարակությունը վստահություն ունենա: Հայաստանն սկսել է շատ ցածր մակարդակի վստահությունից, հանրային վստահության մակարդակն արդարադատության համակարգի նկատմամբ շատ ցածր է այլ երկրների համեմատ»,-ասել է Սվիտալսկին:

Միաժամանակ նա ասել է, որ ՀՀ-ում այժմ տեղի ունեցող դատական աղմկոտ դատավարությունների առումով իրենք չեն կարող անհատական հայտարարություններ անել, սակայն պարզ է, որ յուրաքանչյուր ոք կարող է դիմել ՄԻԵԴ-ին` արդարադատություն ապահովելու համար:

«Նոր Հայաստանում պետք է լինի թափանցիկություն դատարանների աշխատանքի առումով: Մենք պետք է վստահենք ՀՀ դատական համակարգին, նրանք պետք է հարգեն եվրոպական արդարադատության չափանիշներին»,-ասել է Սվիտալսկին:

Անցումային արդարադատության վերաբերյալ դեսպանն ասել է, որ դրա որոշումը միայն հայերինն է. դրսից ցանկացած միջամտություն կխանգարի:

Ամենաթարմ