Զինված Ուժեր

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՌԴ դեսպանության ռազմական կցորդին

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 11-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին։

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին և իրականացված միջոցառումներին: Զրուցակիցները քննարկել են համագործակցության հետագա ծրագրերն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ