fbpx
Զինված Ուժեր

ՀՀ ԶՈւ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել. ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի Խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում:

«Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե, իբր, հուլիսի 16-ին Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է «խոցվել»: ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել, իսկ հաղորդագրությանը կից լուսանկարը իրականությանը չի համապատասխանում։

ԹԱՐՄԱՑՈՒՄ- ՀՀ ԶՈՒ-ի զինանոցում նման կոնստրուկցիայով ԱԹՍ ներկայումս չի գործածվում։

Այսպիսով՝ հակառակորդը փորձում է ինչ-որ կերպ մեղմել իր բազմաթիվ տեխնիկական և մարդկային կորուստները»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3055901667779306

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ