fbpx
Զինված Ուժեր

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել` արձագանքելով Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական ապատեղեկատվությանը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ, որում նշում է, թե իբր մայիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,- հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ