Իրանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական առճակատում մոտ ապագայում չի լինի։ Նման կարծիք է հայտնել Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։
«Մենք կարծում ենք, որ Կովկասում պատերազմ չի լինի, և մենք հստակ հայտնել ենք Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումն այս հարցում:
Մենք չենք ընդունում պետությունների միջև սահմանների փոփոխությունը։ բայց մենք կարծում ենք, որ մոտ ապագայում տարածաշրջանում ոչ մի լուրջ բան տեղի չի ունենա», – նրա խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։
Երկուշաբթի Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին ասել է, որ Ադրբեջանի իշխանությունները մտադիր չեն հարձակվել հայկական դիրքերի վրա, և զորամասերի վերջին վերաբաշխումը սովորական զորավարժություն է ձմռան սկզբին ընդառաջ, երբ ճանապարհային երթեևեկությունը դժվարանում է։