Քաղաքականություն
12:00 05/03/2020

ՀՀԿ 3 անդամներ լքել են կուսակցությունը

Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար մարմնի՝ խորհրդի երեք անդամներ Լեռնիկ Ալեքսանյանը, Ֆիրդուս Զաքարյանը և Ռազմիկ Մարտիրոսյանը դուրս են եկել կուսակցությունից՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին մեղադրելով կուսակցությունում քրեաօլիգարխիկ բարքերի ամրապնդման մեջ։  Այս մասին «Ազատությանը» հայտնել է Լեռնիկ Ալեքսանյանը։

« ՀՀԿ-ից դուրս գալու դիմումը գրել եմ դեռ այս տարվա հունվարի 13-ին։ Դուրս ենք եկել անդամությունից՝ հունվարի 13-ին, ես, Ֆիրդուս Զաքարյանը և Ռազմիկ Մարտիրոսյանը», -ասել է Լեռնիկ Ալեքսանյանը։ Հարցին, թե ինչո՞ւ են նման որոշում կայացրել, նա պատասխանել է, որ հիմնականում կուսակցության ղեկավարության վարած քաղաքականությունից են դժգոհ։

Լեռնիկ Ալեքսանյանը նշել է, որ իրենց չի  գոհացրել այն, որ «կուսակցությունը դարձել էր պրոֆմիություն, քրեաօլիգարխիկ համակարգի դարձրած, որ կուսակցության մեջ ներխուժեցին, եկան շատ-շատերը, որոնք կուսակցության գաղափարախոսության, քաղաքականության հետ կապ չունեն, կուսակցության մեջ գրավեցին բավականին դիրքեր»։

« Սերժ Սարգսյանի օրոք քրեաօլիգարխիկ կարգերը շարունակվեցին և ամրապնդվեցին»,-պատասխանել է նախկին հանրապետականը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ