fbpx
Քաղաքականություն

ՀՀԿ-ն և մնացած ընդդիմադիր ուժերը կրկին զայրացել են, կրկին պատմություններ է հյուսվում. Սոֆյա Հովսեփյան

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Facebook-ի իր էջում գրել է․

«ՀՀԿ-ն և մնացած ընդդիմադիր ուժերը կրկին զայրացել են, կրկին պատմություններ է հյուսվում։ Վայ Կիկոս ջան, Վայ որդի ջան։ «Փաշինյանը Սահակյանի հետ հանդիպմանը Արցախի դրոշը միտումնավոր չի դրել, Ադրբեջանի խաղն է խաղում և այլն, և այլն»։ Աշխատանքային հանդիպումների նկարներ կան իրենց ժամանակ էլ, երբ էլի դրոշը չի դրվել։ Պարզապես, մենք անգամ որպես ընդդիմադիր, կրկին բարոյական էինք և Արցախի հարցը նման կերպ չէինք շահարկում։

Նկարներ չեմ դնում իմ էջում։ Սրտացավությունը ձևականություն չէ և չեղած տեղից հեքիաթ մի հորինեք և որպես բացարձակ ճշմարտություն ներկայացրեք»։

https://www.facebook.com/sofya.hovsepyan/posts/2770499662981031

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ