ՀՀ-ն ժողովրդավարության առումով տարածաշրջանում մի պայծառ կետ է։
Այս մասին այսօր տեղի ունեցած Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ընդգծեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
Նա իր գովեստի խոսքն ուղեց հայ ժողովրդին՝ ժողովրդավարության անսասան հանձնառության համար՝ ի հեճուկս անվտանգային դժվարություններին։
«ԱՄՆ-ն ձեր կողքին է դեպի ավելի բաց, բարեկեցիկ անվտանգային ապագա։ ԱՄՆ-ում մենք կարևորում եք մարդու իրավունքները ոչ թե այն նպատակով, որ ցանկանում ենք դատել մյուսների գործունեությունը, այլ հաշվի ենք առնում մյուսների դասերը։ Ինչպես պետքարտուղար Բլինքենն է ասել, այս մարտահրավերներին դիմակայելու ու մեր թերություններն իմանալու մասին, սրանով է, որ տարբերվում է ժողովրդավարությունը որպես կառավարման մյուս ձև»,- ասաց նա։
Վերջինիս նշեց, որ շատ հպարտ է ժողովրդավարության առումով ԱՄՆ-Հայաստան տարվող աշխատանքներով․ «Ես անչափ հպարտ եմ այն աշխատանքով, որ մենք իրականացնում ենք միասին ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով։ Մենք քայլեր ենք ձեռնարկում՝ վերացնելու խտրականությունն ու խաթանում մի հասարակություն, որտեղ հարգվում են բազմազանությունն ու բոլոր անդամների իրավունքները՝ անկախ նրանց դիրքից»։
Դեսպանը նաև ընդգծեց՝ ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-ի ջանքերին՝ պայքարելու կոռուպցիայի դեմ, ամրապնդելու իրավունքի գերակայությունը, ինչը մեծացնելու է հասարակության վստահությունը ժողովրդավարության գործընթացների նկատմամբ։
«Մենք միասին աշխատում ենք մամուլի ազատությունը խթանելու ուղղությամբ, ապահովելու՝ տեղեկատվության ազատությունն ու խոսքի ազատությունը։ Մենք նաև կառուցում ենք առավել դիմակայուն հիմքեր ժողովրդավարության համար՝ խթանելով քաղաքացիական կրթությունն ու խրախուսելով ՀՀ-ի առավել ամուր քաղաքացիական հասարակության՝ առավել ակտիվ ներգրավվածությունը։ Միասին մենք կարող են հաղթահարել մարտահրավերները, կերտել ապագա, որտեղ ազատությունն ու ժողովրդավարությունը գերակայում են»,- նկատեց նա։