fbpx
Կառավարություն

ՀՀ-ում կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգ կներդրվի

Կառավարությունը որոշմամաբ Հայաստանի Հանրապետությունում կարգավորման ազդեցության գնահատման ապակենտրոնացված համակարգ կներդրվի։

Ներդրման նպատակն է ԿԱԳ մեթոդաբանության կիրառությունը՝ որպես որակյալ իրավական ակտերի մշակման գործիք: Համապարփակ ԿԱԳ-ը ենթադրում է խնդրի վերհանում, սահմանում և հիմնավորում փաստերով, խնդրի պատճառահետևանքային կապերի բացահայտում, նպատակների սահմանում, խնդրի պատճառների վերացմանն կամ պատճառահետևանքային կապերի թուլացմանն ուղղված տարբերակների սահմանում, վերջիններիս ազդեցության որակական և քանակական գնահատում ու համադրման արդյունքում նախընտրելի տարբերակի ընտրություն:

✅ ԿԱԳ-ը իրավաստեղծ մարմնի կողմից ընդունվող որոշումների արդյունավետությունը հիմնավորող գործիք է: Այն համակարգային մոտեցում է վերլուծաբար գնահատելու խնդիրների լուծման համար առաջարկվող և/կամ արդեն իսկ գործող կարգավորումների, ինչպես նաև ոչ կարգավորիչ այլընտրանքների դրական և բացասական ազդեցությունները հասարակական կյանքի, տնտեսության այս կամ այն ոլորտների վրա:
✅ ԿԱԳ-ը հանդիսանում է ապացույցների վրա հիմնված քաղաքականության մշակման կարևորագույն տարրերից մեկը, երկրում կարգավորիչ բարեփոխումների իրականացման հիմնական և բաղկացուցիչ մասը, քանի որ ԿԱԳ համակարգի ներդրումը անհրաժեշտ պայման է երկրում փաստերի և վերլուծությունների վրա հիմնված արդյունավետ, որակյալ և թափանցիկ որոշումների ընդունման, ինչպես նաև որոշում կայացնողների հաշվետվողականության բարձրացման համար։

✅ ԿԱԳ-ը հնարավորություն է տալիս նախապես հասկանալ այդ որոշումների ազդեցությունը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում՝ ընդհանուր տնտեսության և դրա առանձին ուղղությունների վրա։
✅ ԿԱԳ-ի նպատակը, վերլուծության ենթակա խնդրի լուծման համար հնարավոր տարբերակների մշակման, դրանց ծախսերի ու օգուտների հաշվարկման, ազդեցությունների գնահատման և համադրման արդյունքում, խնդրի կարգավորման առավել արդյունավետ տարբերակի առաջադրումն է:
✅ ԿԱԳ-ը առանցքային նշանակություն ունի որոշումների կայացման գործընթացի բարելավման և դրա արդյունավետության բարձրացման գործում, մասնավորապես՝ բարձրացնում է կայացվող որոշումների որակը՝ տեղափոխելով շեշտադրումը ենթադրական մոտեցումներից դեպի ապացուցողական մոտեցումներ. որոշումների կայացումն իրականացվում է տվյալներով հիմնավորված փաստերի հիման վրա,
✅ օգնում է հասկանալ իրավաստեղծ մարմնի կողմից ձեռնարկվող գործողությունների իրական ազդեցությունը, գնահատել տվյալ կարգավորիչ միջամտության անհրաժեշտությունն ու արդյունավետությունը,
✅ ապահովում է շահառուների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում, բարձրացնում այդ գործընթացի թափանցիկությունն ու որոշում կայացնողների հաշվետվողականությունը։
✅ ԿԱԳ-ի առանցքային հարցերի շրջանակը պետք է ներառի՝
• ո՞րն է խնդիրը, որը ցանկանում ենք լուծել,
• ինչու՞է պետության միջամտությունն անհրաժեշտ,
• լուծման ի՞նչ տարբերակներ են դիտարկվել,
• ովքե՞ր են շահառուները, ու՞մ հետ և ի՞նչ քննարկումներ են իրականացվել,
• ո՞րն է լավագուն տարբերակն առաջարկվող լուծումներից,
• ինչպե՞ս պետք է կյանքի կոչվի և գնահատվի ընտրված տարբերակը:
• Միջազգային լավագույն փորձը ցույց է տալիս, որ երկրները այս կամ այն ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման հիմքում դնում են խնդրի լուծման ԿԱԳ-ը, քանի որ վերջինս հանդիսանում է ապացույցների վրա հիմնված քաղաքականության մշակման կարևորագույն բաղադրատարր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ