fbpx
Սպորտ

Հիասթափված չեմ Ռեալից հեռացվելու համար. Սանտիագո Սոլարի

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին ԶԼՄ-ների հետ զրույցում ասել է, որ չարացած չէ իրեն հեռացնելու համար: Արգենտինացի մասնագետը նաև հայտնել է, որ հպարտանում է «Ռեալում» իր կատարած աշխատանքով:

Սոլարին «Արքայական» ակումբը  գլխավորել է 2018-ի հոկտեմբերից մինչև 2019-ի մարտ: Անհաջող ժամանակահատվածից հետո նա հեռացվեց, իսկ նրան փոխարինեց Զինեդին Զիդանը:

Սոլարիի օրոք «Ռեալը» դուրս մնաց Իսպանիայի Գավաթի ու Չեմպիոնների լիգայի խաղարկություններից:

«Ես տեսնում եմ «Ռեալի» լավ խաղը ու շատ ուրախ եմ դրա համար: Ես ուրախ եմ, որ «Ռեալը» հաղթեց «Սևիլիային», մեզ պետք էր այդ հաղթանակը, այն շատ կարևոր է: Ոչ, ես հիասթափված չեմ, որ լքել եմ ակումբը: Մեծ պատիվ էր «Ռեալին» ծառայելը», – Սոլարիի խոսքերն փոխանցում El Chiringuito-ն:

Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» այս պահին զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ «Աթլետիկին» զիջելով միայն լրացուցիչ ցուցանիշներով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ