fbpx
Սպորտ

Հիասթափված եմ Ֆրանսիայի դեմ խաղի արդյունքից. Ալաբա

Ազգերի Լիգայի խաղարկության հերթական խաղում Ավստրիայի հավաքականը 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց Ֆրանսիայի հետ։

Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել ավստրիացիների առաջատար Դավիթ Ալաբան։

«Ավելի շատ հիասթափված եմ, քան ուրախ։ Իհարկե, Ֆրանսիան ավելի շատ պահ ուներ, բայց մենք իսկապես մոտ էինք հաղթանակին։

Մենք երկու բավականին տարբերվող խաղակեսերի ականատես եղանք»,- Ալաբայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ երեկվա խաղում Ավստրիան հաղթում էր՝ չնայած մրցակցի խաղային առավելությանը, սակայն 83-րդ րոպեին ֆրանսիացիները խփեցին պատասխան գոլը՝ փրկվելով պարտությունից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ