fbpx
Ժամանց

Հեռուստասերիալ High Fidelity. Ռոք-ն-ռոլլ, վինիլային սկավառակներ և հումոր

High Fidelity հեռուստասերիալը նկարահանված է Նիկ Հորնբիի նույն վերնագիրը կրող գրքի հիման վրա, 2020 թ.-ին։ Միայն թե այն տարբերությամբ, որ հեռուստասերիալում գլխավոր հերոսը կին է։ Այն Ռոբի մասին է, ով Բրուկլինյան երաժշտական խանութի տերն է։ Ռոբին մարմնավորում է Զոի Կրավիցը, ով իդեալական համապատասխանում է կերպարին։

Ռոբը նոր է բաժանվել իր միակ սիրուց և շատ է տանջվում այդ փաստից։ Նա սկսում է վերհիշել իր նախկին բոլոր հարաբերությունները։ Նա ճանապարհորդում է սեփական հիշողություններով՝ փոփ մշակույթի և երգերի միջոցով։ Նրա հետ աշխատում են ևս երկու հոգի՝ դիջեյ Սիմոնը և երգչուհի Շերիզը։ Նրանք շատ մտերիմ են և ընդհանուր շատ բան ունեն։ Ամենաշատը նրանց միավորում է երաժշտությունը, մասնավորապես՝ Դեվիդ Բոուին, Պրինցը և այլոք։ Չնայած գլխավոր կերպարը շատ հետաքրքիր և բազմաշերտ է՝ երկրորդական կերպարները պակաս բարդ և հետաքրքիր չեն։

https://youtu.be/r5bkbfdVzbI

Ռոբը շատ անկախ, ազատասեր և չափազանց համառ կերպար է։ Նա ինչ-որ տեղ փակում է իրեն մարդկանցից և կարող է կոպիտ ու անտարբեր թվալ։ Բայց դա նրա նուրբ հոգու և զգայունության արդյունքն է։ Նա շատ խորը և փիլիսոփայական միտք ունի։ Ռոբը ամենաշատը սիրում է ինքնաարտահայտվել երաժշտության միջոցով։ Այդ իսկ պատճառով էլ որոշում է պատրաստել տարբեր երգերից կազմված սկավառակ (mixtape), որոնք արտահայտում են այն ամենը ինչ նա զգում է, բայց չի կարող արտահայտել բառերով։

Հեռուստասերիալը կազմված է 10 կարճ սերիաներից և նայվում է մեկ շնչով։ Այն ունի փիլիսոփայական, խորը պահեր, բայց նաև կարող է լինել շատ թեթև և որոշ տեղերում էլ ծիծաղելի։ Իսկ ամենահաճելի մասը դա երգերն են, վինիլային սկավառակները, Բրուկլինի մթնոլորտը և էսթետիկան։

Աննա Մարտիրոսյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ