fbpx
Աշխարհ

Հիլարի Քլինթոնը հիացած է իր մասին պատմող նոր ֆիլմով

Հիացած եմ, թե ինչպես է ռեժիսոր Նանեթ Բուրշթեյնն իմ կյանքի պատմությունը դարձրել գրավիչ սերիալ։ Այս մասին հայտարարել է ամերիկացի քաղաքական գործիչ Հիլարի Քլինթոնը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում։

Չորս սերիայից բաղկացած «Հիլարի» վավերագրական ֆիլմը նախօրեին ցուցադրել են Բեռլինի միջազգային կինոփառատոնի Berlinale Special ծրագրով: Պրեմիերային ներկա էր կինոնկարի հերոսուհին՝ Հիլարի Քլինթոնը։

«Ֆիլմը պատմում է ոչ միայն իմ կյանքի մասին․ այն պատմում է մեր քաղաքականության մասին, այն բոլոր մարտահրավերների մասին, որոնց բախվում է յուրաքանչյուր մարդ: Ես շնորհակալ եմ այդ աշխատանքի համար: Դա իմ կյանքն է, և ես ուրախ եմ, որ այն ներկայացված է այդքան տպավորիչ և հուզիչ ձևով»,-ասել է Քլինթոնը:

Քլինթոնը նշել է, որ չի պատրաստվում ամփոփել իր գործունեության արդյունքները և շարունակում է նայել ապագային, քանի որ դեռ շատ բան կա անելու։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ