fbpx
Սպորտ

Հիմա կամ երբեք Էդեն Ազարի համար. Marca

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը ի վիճակի չեղավ մասնակցել շաբաթ օրը կայացած «Մալյորկա»-ի դեմ խաղին։ Պատճառը բելգիացի կիսապաշտպանի չորրորդ անգամ հայր դառնալն է։

Զինեդին Զիդանը Ազարին կհայտավորի  Ստամբուլում կայանալիք Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Գալաթասարայի» դեմ  պատասխան հանդիպմանը: Այս մասին հաղորդում է Marca-ն։

«Չելսիի» և  Բելգիայի ազգային հավաքկանի կազմում հրաշալի կարիերա ունեցած Ազարը, մինչև օրս չի փայլել «Արքայական» ակումբի կազմում։ «Գալաթասարայ»-ի դեմ կայանալիք հանդիպումը լավ հնարավորություն է ինքնադրսևորվելու։

Իհարկե Ազարի ու թիմակիցների համար չկա ավելի լավ հնարավորություն ՝ ցույց տալու, թե ինչի են իրենք ընդունակ, քան «Թուրք Թելեքոմ արենա» մարզադաշտում կայանալիք փորձությունը, որ Մադրիդյան ակումբը ստիպված կլինի հաղթահարել:

Սա իսկապես հրաշալի առիթ է Ազարի համար, գրավելու միջազգային հանդիսատեսի սիրտը, քանի որ վերջինիս չհաջողվեց ցանկալի ազդեցություն ունենալ Իսպանիայի մայրաքաղաք տեղափոխվելուց ի վեր:

28-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ»-ի կազմում դեբյուտը նշեց Չեմպիոնների լիգայի շրջանակներում «ՊՍԺ»-ին դեմ կայացած խաղում (3: 0)։ Լա լիգայում չկարողացավ ռիթմ ձեռք բերել վնասվածք ունենալու պատճառով, որից լիովին վերականգնվեց և խաղադաշտ դուրս եկավ Սեպտեմբերի 14-ին:

Այդ ժամանակից ի վեր բելգիացի կիսապաշտպանը կարողացավ աչքի ընկնել «Գրանադա»-ի դեմ խաղում, որտեղ «Արքայական» ակումբը 4-2 հաշվով հաղթանակ տարավ։

«Ռեալ Մադրիդ»-ի համար իսկապես բացակայում է այն ֆուբոլիստը, որն ամբողջ թիմն իր հետևից կտանի։ 2018-ի ամռանը Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո Կարիմ Բենզեման զգալիորեն առաջադիմել է, սակայն եթե ֆրանսիացուն չի հաջողվում գնդակն ուղարկել մրցակցի դարպասը, ուրիշ ոչ մեկը չի վերցնում այդ պատասխանատվությունը։

Ինչ վերաբերում է Գարեթ Բեյլին, ուելսցին վնասվածքի պատճառով չի կարողա մասնակցել «Գալաթասարայ»-ի դեմ հանդիպմանը։ Ամեն դեպքում նա այն ֆուտբոլիստը չէ, որ կարող է ուժեղացնել ու առաջնորդել այս թիմը։

Երեքշաբթի օրը «Գալաթասարայ»-ի դեմ խաղում Ազարը կարող է դուրս գալ խաղադաշտ և ցույց տալ, թե ինչի է ինքն իրականում ընդունակ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ