fbpx
Հասարակություն
11:50 12/12/2019

Հիմա մարդ չգիտի՝ լա՞, թե՞ խնդա․ Գոռ Առաքելյանը՝ ընդունված վերջին օրենքների մասին

Ամուլսարի թեմայով որոշ գրառումներ ուղղակի զարմանք են առաջացնում․ Գոռ Առաքելյան

Գոռ Առաքելյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Երկու օր առաջ ԱԺ-ը ամբողջությամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթը: Դրանից հետո առաջին ընթերցմամբ ընդունեց ոստիկանության կողմից գաղտնալսելու ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով ոստիկանության լիազորությունները մեծանում են: Դե դրանից առաջ էլ հիշում եք՝ ՃԵ խախտումները քաղաքացիների կողմից նկարահանելու և ոստիկանություն ուղարկելու հայտնի հավելվածի նախագիծն էր:

Ու հիմա մարդ չգիտի, լա՞, թե՞ խնդա էս ամենի հետ կապված ու հարցը բնավ նախագծերի կամ փոփոխությունների լավ ու վատ լինելը չԷ: Հարցը այն է, որ նույն տրամաբանությամբ ստացվում է, որ եթե ասենք՝ ՎԱԶ 21011-ի (նույն ինքը՝ Ջորի) վրա BMW-ի ղեկ դնենք, փոխանցման տուփի (նույն ինքը՝ «սկոռուստ») գլխիկը Ferrari-ի նշանով լինի, իսկ տակն էլ գոնե մի զույգ MICHELIN Pilot Sport 4 անիվներ, ամեն ինչ տեղը կընկնի էլի, չէ՞…»։

Երկու օր առաջ ԱԺ-ը ամբողջությամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրենսդրական…

Gepostet von Գոռ Առաքելյան am Mittwoch, 11. Dezember 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ