fbpx
Սպորտ

Հիմա նույնիսկ մարզումների ժամանակ եմ տղայիս մասին մտածում. Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում Իտալիայի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպված հարցազրույցի ընթացքում պատմել է, թե ինչպես են իր ընտանիքի անդամներն իրեն մոտիվացնում ու առաջ մղվում.

Ֆուտբոլիստը հայտնել է, որ իր կողքին ունի մարդիկ, ովքեր իր շարժիժ ուժն են:

«Մայրս, քույրս, հայրս, որը երկար ժամանակ է՝ ֆիզիկապես մեզ հետ չէ, ինչպես նաև ընտանիքիս մյուս անդամները՝ եղբայրներս, ընկերներս… Այո, ես ֆուտբոլ ինձ համար եմ խաղում, բայց ուզում եմ, որ նրանք էլ երջանիկ լինեն: Եթե ես լավ եմ խաղում, նրանք երջանիկ են: Բայց երբ ամուսնացա ու տղաս ծնվեց, հիմա նույնիսկ մարզումների ժամանակ եմ նրանց մասին մտածում: Ցավոք, տղայիս ծնվելուց հետո դեռ խաղ չի կայացել, բայց հուսամ՝ դեռ շատ-շատ խաղեր կլինեն առջևում: Ինչպես արդեն նշեցի, մարզումների ժամանակ միշտ նրանք իմ մտքում են, ինձ առաջ են մղում ու ես գիտեմ, որ պետք է քրտնաջան մարզվեմ ու խաղամ»,- ասել է Մխիթարյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ