fbpx
Սպորտ

Հիմա պայմանագիրը երկարաձգելու մասին խոսելու ժամանակը չէ․ Մբապե

«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն հրաժարվել է խոսել ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: Այդ մասին նա ասել է ֆրանսիական լիգայի Գավաթի քառորդ եզրափակչում «Սենթ-Էտյեն»-ի դեմ տարած ջախջախիչ հաղթանակից հետո (6:1)։

Այդ խաղում Մբապեն դարձել է գոլերից մեկի հեղինակը։

«Այս պահին ես ցանկանում եմ պարզապես ֆուտբոլ խաղալ և կենտրոնանալ մրցաշրջանի վրա: Ակումբը հանգիստ, կայուն վիճակում է: Հիմա պայմանագիրը երկարաձգելու մասին խոսելու ժամանակը չէ»,-ասել է Մբապեն։ Այս մասին հաղորդում թ L’Equipe-ը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մբապեի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Ֆրանսիացի հարձակվողի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ