fbpx
Հասարակություն

ՀՀ բոլոր քաղաքացիները հիմա պիտի վերադառնան Հայաստան. Արուսյակ Հայրապետյան

Yerevan

Արուսյակ Հայրապետյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է.

«ՀՀ բոլոր քաղաքացիները հիմա պիտի վերադառնան Հայաստան։ Հատկապես՝ մեր սերունդը, 90 ականներին գնացած, որ արդեն կյանքի կեսն ապրել է, ամեն ինչ տեսել արել ունեցել, կայացել է, կրթվել, հաստատվել, ստաբիլացել։ Հետ եկեք՝ ու մի 30 տարի նվիրեք ձեր կյանքը, գիտելիքը, եռանդն ու միտքը Հայոց պետության կայացմանը։

Սփյուռքի բոլոր մարդիկ, որ իրենց լավ չեն զգում տարբեր երկրներում ու կուզեին փոխել միջավայր՝ նույնպես պիտի գան, ՀՀ քաղաքացի դառնան, էստեղ մնան գոնե 30 տարի։

Էքսոդը պիտի փոխարինվի միգրացիայով, եթե ոչ լայնամաշտաբ, գոնե՝ փոքրամաշտաբ, սկզբի համար։
Հենց հիմա ու մի երեսուն տարով։

Երկիրը մարդիկ են պահում, պետությունը մարդիկ ու նրանց միտքն է կերտում։ Թողնել գնալով՝ աշխարհի բոլոր ծերերում, բացի Հայաստանից, Հայաստան ստեղծելով մաքսիմում ազգ լեգենդ կարող ենք հավակնել լինել, բայց ոչ Պետություն։
Հա ու ի դեպ հիմա էլ ոչ մի տեղ լավ չի, սա 90ականները չեն այլևս։

Էստեղ գոնե կիմանաք հանուն ինչի եք ջանք գործադրում, չկա դրանից ավելի վեհ բան՝ կերտել սեփական Պետությունը, պահպանել ու հզորացնել այն»։

https://www.facebook.com/arusyak.ludyhayrapetyan.9/posts/479371666365453

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ